Միլանը ձախողվեց` անակնկալ պարտվելով Պարմային 🎥

Միլանը ձախողվեց` անակնկալ պարտվելով Պարմային 🎥

24/08/2024 - 23:35

Իտալական Ա սերիայի երկրորդ տուրում «Միլանը» «Էնիո Տարդինի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Պարմայի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի արդյունք ունեցավ. «Պարման» 2:1 հաշվով հաղթեց «ռոսոներիներին»։

Ֆաբիո Պեչիայի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Դենիս Մանն ու Մատեո Կանսելիերին։ «Միլանից» աչքի ընկավ Քրիստաին Պուլիշիչը։

Նշենք, որ «ջիալոբլուն» Ա սերիայում նախորդ հաղթանակը տարել էր 2021 թ. մարտի 14-ին, երբ հաղթել էր «Ռոմային»։ «Պարման» 2020/21 մրցաշրջանում դուրս էր մնացել բարձրագույն խմբից և միայն երրորդ փորձից կարողացավ վերադառնալ Ա սերիա։

«Պարման» վաստակեց 4 միավոր և մրցաշարային այղուսակում բարձրացավ երրորդ տեղ։ «Միլանը» դեռ հաղթանակ չունի նոր մրցաշրջանում և 1 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023