«Միլանը» ձախողում է չեմպիոնական պայքարը` կրելով սենսացիոն պարտություն 🎥
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Պարմայից»։
Հանդիպման միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Մարիանո Տրոյիլոն։
«Միլանն» Ա սերիայում նախորդ պարտությունը կրել էր 2025թ. օգոստոսի 23-ին` առաջին տուրում սեփական դաշտում 1:2 հաշվով զիջելով «Կրեմոնեզեին»։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 54 միավորով երկրորդ տեղում է։ «Ռոսոներին» առաջնության առաջատար «Ինտերին» զիջում է արդեն 10 միավորով։ «Պարման» 32 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml