Միլանը հրաժարվել է Լոպետեգիին գլխավոր մարզիչ նշանակելու գաղափարից
Իսպանացի մասնագետ Խուլիեն Լոպետեգին չի գլխավորի «Միլանը»։
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Լոպետեգին համարվում էր «ռոսոներիների» նոր գլխավոր մարզիչ նշանակվելու հիմնական թեկնածուն։ 57-ամյա մասնագետի թեկնածությանը հավանություն էր տվել միլանյան ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն։ Կողմերը նույնիսկ 3 տարվա պայմանագիր էին համաձայնեցրել։
Այդուհանդերձ, «Միլանը» հրաժարվել է Լոպետեգիի թեկնածությունից` ակումբի երկրպագուների դժգոհության պատճառով։
Երկրպագուները «Nopetegui» խորագրով ստորագրահավաք են սկսել, որին 48 ժամում մասնակցել է 10 հազար մարդ։
Մոտ ժամանակներս «Միլանը» գլխավոր մարզչի նոր թեկնածուներ կսկսի դիտարկել։ Նոր մարզիչը պետք է համապատասխանի հետևյալ պահաջներին. նա պետք է զարգացնի երիտասարդ խաղացողների, ունենա միջազգային փորձ և համագործակցի ակումբի ղեկավարության հետ որոշակի որոշումներ կայացնելիս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Միլանում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Ստեֆանո Պիոլին հեռանալու է ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խուլիեն Լոպետեգի, Միլան, Ջերի Կարդինալե, Ստեֆանո Պիոլի, տրանսֆերներ