Միլանը հաղթեց Քյոլնին. Ադամյանը նորամուտը նշեց գերմանական ակումբի կազմում🎥
«Միլանն» ու «Քյոլնը» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով «Ռեյն Էներգի» մարզադաշտում
Առաջին կեսում «ռոսոներիներն» ստացան երկու գնդակի առավելություն. դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն։
Երկրորդ կեսում «Քյոլնն» ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն կարողացավ հետ բերել միայն մեկ գնդակ. 86-րդ րոպեին աչքի ընկավ Ֆլորիան Դիթցը։
Նշենք, որ գերմանական ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Սարգիս Ադամյանը, ով 40-րդ րոպեին պատժվեց դեղին քարտով, իսկ հանդիպման ընդմիջմանը փոխարինվեց։
Հավելենք, որ «այծերը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հուլիսի 17-ին և կմրցեն Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օֆենբախի» դեմ։
Ինչ վերաբերում է «Միլանին», Ստեֆանո Պիոլիի թիմը հուլիսի 23-ին կմրցի հունգարական «Զալաէգերսեկ» ակումբի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Միլան, Սարգիս-Ադամյան, Ստեֆանո Պիոլի, Քյոլն, Օլիվիե Ժիրու