«Միլանը» կրկին կամային հաղթանակ տարավ` comeback անելով «Կոմոյի» դեմ խաղում 🎥

«Միլանը» կրկին կամային հաղթանակ տարավ` comeback անելով «Կոմոյի» դեմ խաղում 🎥

15/03/2025 - 23:01

Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կոմոյի» դեմ։

Հյուրերը 33-րդ րոպեին Լուկաս Դա Կունյայի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։

50-րդ րոպեին ֆրանսիացի ֆուտբոլիստը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։

53-րդ րոպեին «ռոսոներիները» խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը` եզրափակելով Տիջանի Ռեյնդերսի փոխանցումը։

75-րդ րոպեին գոլ խփեց արդեն Ռեյնդերսը և կամային հաղթանակ պարգևեց «Միլանին»։

Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ comeback էր արել «Լեչեի» դեմ արտագնա խաղում, երբ պարտվում էր 0:2, սակայն հաղթեց 3:2 հաշվով։

«Միլանը» վաստակեց 47 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ, «Կոմոն» 29 միավոր ունի և 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023