«Միլանը» Կոնսեյսաուին փոխարինելու չորս տարբերակ է դիտարկում

«Միլանը» Կոնսեյսաուին փոխարինելու չորս տարբերակ է դիտարկում

16/05/2025 - 12:07

«Միլանում» կրկին մարզչական փոփոխություն է սպասվում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

«Ռոսոներին» մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզչի պաշտոնից կազատի Սերժիու Կոնսեյսաուին և նրան փոխարինելու համար դիտարկում է Վինչենցո Իտալիանոյի («Բոլոնիա»), Ռոբերտո Դե Ձերբիի («Մարսել»), Մասինիլիանո Ալեգրիի ու Մաուրիցիո Սարիի տարբերակները։

«Միլանում» մտադիր են եղել թիմ հրավիրել Սեսկ Ֆաբրեգասին, բայց վերջինը ցանկացավ ևս մեկ մրցաշրջան մարզել «Կոմոն»։

Բացի այդ, իտալական գրանդի ղեկավարներն ուզում են պարտադիր իտալացի մասնագետ նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում։

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բոլոնիայից» կրած պարտությունից (0:1) հետո Իտալիանոյի հեղինակությունը «Միլանի» ղեկավարների մոտ կտրուկ նվազել է, բայց բացառված չէ, որ կրկին ուշադրություն կդարձնեն 46-ամյա մասնագետին։

Այժմ «ռոսոներին» գլխավոր մարզչի հարցում հստակ որոշում չունի և փնտրտուքների շրջանում է։ Ակումբը ներկայում նախընտրում է հնարավորինս շուտ մարզական տնօրեն նշանակել։

Հիշեցնենք, որ Սերժիու Կոնսեյսաուն այս տարվա հունվարից է մարզում «Միլանը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 29 խաղում 15 հաղթանակ է տարել, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023