«Միլանը» խոշոր տրանսֆեր կիրականացնի
«Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարին կտեղափոխվի «Միլան», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներին» համաձայնեցրել է ալբանական ծագում ունեցող շվեյցարացի ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 39 միլիոն եվրո։
23-ամյա կիսապաշտպանը ցանկանում էր տեղափոխվել միայն «Միլան»։ «Բրյուգեն» ընդունել է իտալական գրանդի շահավետ առաջարկն ու թույլ տվել Յաշարիին մեկնել Միլան` բուժզննում անցնելու։
Transfermarkt-ի տվյալներով` այս գործարքը կդառնա «ռոսոներիի» պատմության չորրորդ ամենաթանկ տրանսֆերը։
«Միլանն» ավելի շատ գումարով ձեռք է բերել միայն Ռաֆայել Լեաուին («Լիլից»` 49,5 միլիոն եվրոյով), Լեոնարդո Բոնուչիին («Յուվենտուսից»` 42 միլիոնով) և Ռուի Կոշտային («Ֆիորենտինայից»` 41 միլիոնով)։
Արդոն Յաշարին «Բրյուգեում» հանդես էր գալիս 2024 թ. հուլիսից, 52 խաղում խփելէ 4 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Արդոն Յաշարի, Բրյուգե, Միլան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո