Միլանը Իբրահիմովիչի տրանսֆերի ձախողման դեպքում այլընտրանքային տարբերակներ է դիտարկում
«Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Իտալական ակումբի ղեկավարությունը ալընտրանքային տարբերակներ է տիտարկում, եթե Զլատան Իբրահիմովիչը հրաժարվի տեղափոխվել «Միլան»։
Եթե շվեդ հարձակվողի տրանսֆերը չկայանա, ապա «Միլանը» կփորձի գնել Հալանդին։ Բացառված չէ, որ նորվեգացի հարձակվողի տրանսֆերին կարող է նպաստել նաև այն փաստը, որ 2020թ․ հունիսին «Միլանի» գլխավոր մարզիչ հնարավոր է նշանակվի Ռալֆ Ռագնիկը, ով անմիջական կապեր ունի «Red Bull»-ի հետ։
Իսկ ինչ վերաբերվպում է Իբրահիմովիչին, ապա նա դեկտեմբերի 31-ից կունենա ազատ գործակալի կարգավիճակ և բացառված չէ, որ կրկին կհամալրի «ռոսոներիների» շարքերը։ Ծայրահեղ դեպքում իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է շվեդ հարձակվողին տարեկան առաջարկել 6 մլն եվրո աշխատավարձ՝ 1․5 տարի ժամկետով։ La Gazzetta dello Sport- տվյալներով սկանդինավ հարձակվողն արդեն որոշել է վերադառնալ «Միլան»։ Սակայն, ինչպես հայտնում է La Repubblica-, Զլատանը կընտրի իտալական մեկ այլ ակումբ՝ տեղափոխվելով «Նապոլի»։
# Զլատան-Իբրահիմովիչ, Էրլինգ Հալանդ, Միլան