«Միլանը» դերբիում նորից հաղթեց «Ինտերին»` կրճատելով միավորների տարբերությունը «ներաձուրիից» 🎥
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Միլանը» համաքաղաքային դերբիում 1:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։
«Ռոսոներիի» հաղթական գոլը 35-րդ րոպեին խփեց Պերվիս Էստուպինիանը։
«Միլանը» 7-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումն անցկացրեց «Ինտերի» դեմ։ Ակումբն այդ ընթացքում տարել է 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի։
«Ինտերը» Դերբի դելա Մադոնինայում վերջին հաղթանակը տարել է 2024թ. ապրիլի 22-ին` Ա սերիայի հերթական խաղում առավելության հասնելով 2:1 հաշվով։
«Ներաձուրիից» հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 34-րդ րոպեին գոլ խփելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն անհատական անցումից հետո նրա կատարած հարվածից հետո «Միլանին» փրկեց դարպասապահ Մայք Մենյանը։
54-րդ րոպեին 37-ամյա ֆուտբոլիստն անճափ նպաստավոր դիրք դուրս բերեց Ֆեդերիկո Դիմարկոյին, բայց նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։
Մխիթարյանը փոխարինվեց 59-րդ րոպեին։
«Ինտերը» 67 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Միլանը» կրճատեց տարբերությունն առաջատարից ու 60 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml