Միլանը գոլառատ խաղում հաղթել է Մանչեսթեր Սիթիին 🎥

Միլանը գոլառատ խաղում հաղթել է Մանչեսթեր Սիթիին 🎥

28/07/2024 - 13:31

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Միլանը» միմյանց միջև ընկերական հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի «Յանկի» մարզադաշտում։

Գոլառատ պայքարում «ռոսոներիները» հաղթել են 3:2 հաշվով։ Պաուլու Ֆոնսեկայի թիմից դուբլի հեղինակ է դարձել Լորենցո Կոլոմբոն, մեկ գոլ էլ խփել է Մարկո Նաստին։

«Քաղաքաբնակներից» աչքի են ընկել Էրլինգ Հոլանդն ու Ջեյմս Մաքեյթին։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 31-ին և Օռլանդոյում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ։

«Միլանն» օգոստոսի 1-ին Չիկագոյում հանդիպելու է Մադրիդի «Ռեալին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023