Միանգամից երկու ֆուտբոլիստ Կոպա Ամերիկայում ճանաչվել են լավագույնը

Միանգամից երկու ֆուտբոլիստ Կոպա Ամերիկայում ճանաչվել են լավագույնը

10/07/2021 - 23:16

ԿՈՆՄԵԲՈԼ-ի տեխնիկական վերլուծության խումբը միանգամից երկու ֆուտբոլիստի Կոպա Ամերիկայի շրջանակում ճանաչել է լավագույնը։ Այդ մասին տեղեկացնում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի պաշտոնական կայքը։

Ընտրությունը կանգ է առել Նեյմարի (Բրազիլիա) և Լեո Մեսսիի (Արգենտինա) վրա, որոնց հավաքականներն էլ հուլիսի 11-ին, Երևանի ժամանակով 04:00-ից սկսած, մրցելու են մրցաշարի եզրափակչի շրջանակում։

ԿՈՆՄԵԲՈԼ-ն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ անհնար է եղել առանձնացնել մեկ հոգու, քանի որ մրցաշարի շրջանակում երկու լավագույն ֆուտբոլիստ է եղել։

Հատկանշական է, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող մրցաշարի շրջանակում առաջին անգամ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում միանգամից երկու հոգի։

Հավելենք, որ Նեյմարն ընթացիկ Կոպայի շրջանակում անցկացրած 5 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Լեո Մեսսիին, ապա 34-ամյա հարձակվողը մրցաշարի շրջանալում ալբիսելեստեի» կազմ անցկացրած 6 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ. նա մրցաշարի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն և ասիստենտն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023