Միայն մեկ ակումբ է Մեսսիին պայմանագրի պաշտոնական առաջարկ կատարել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից:
Reuters գործակալությունը հայտնում է, որ անցնող ամիսների ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագրի պաշտոնական առաջարկ միայն մեկ ակումբ է կատարել: Խոսքը Սաուդյան Արաբիան ներկայանցող «Ալ Հիլալի» մասին է:
Դեռևս նախորդ ամիս ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Ալ Հիլալը» 35-ամյա ֆուտբոլիստին պաշտոնական առաջարկ է կատարել, որը պատրաստ է նրան տարեկան 400 մլն եվրո աշխատավարձ վճարել:
Հավելենք, որ Մեսսիի ու ՊՍԺ-ի ղեկավարության հարաբերությունները վերջնականապես խաթարվել այն բանից հետո, երբ արգենտինացի ֆուտբոլիստն, առանց ակումբին տեղեկացնելու և թույլտվություն ստանալու, Լիգա 1-ի 33-րդ տուրում «Լորյանի» դեմ կայացած հանդիպումից (1:3) հետո մեկնել է Սաուդյան Արաբիա:
Այդ դեպքից հետո «Պարի Սեն-Ժերմենը» երկու շաբաթով Մեսսիին հեռացրել է ակումբից՝ զրկելով նաև մարզվելու և ակումբի մարզաբազա այցելելու հնարավորությունից:
Ավելանցնեք, որ, ըստ նախնական տեղեկությունների, արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Բարսելոնա, Լեո Մեսսի, Լիգա-1, Լորյան, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո