Մեքսիկացի պաշտպանը դաշտից հեռացվել է մատները մրցակցի հետանցքը փորձել մտցնելու պատճառով 🎥
Մեքսիկայի առաջնության 5-րդ տուրում «Կերետարոն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ատլասին»։
Հանդիպման 61-րդ րոպեին արտառոց դեպք է գրանցվել, քանի որ դաշտից հեռացվեց տանտերերի աջ պաշտպան Օմար Մենդոսան։
Բանն այն է, որ դրվագներից մեկում Մենդոսան փորձել է մատները մտցնել մրցակցի հետանցքը։
Գլխավոր մրցավարն անմիջապես դադարեցրել է հանդիպումը, դիտել դրվագի տեսակրկնապատկերն ու կարմիր քարտով պատել 34-ամյա ֆուտբոլիստին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլաս, Կերետարո, Մեքսիկայի առաջնություն, Օմար Մենդոսա