Մեր մրցակիցները. Լիտվան ու Չեխիան գոլառատ ոչ-ոքի գրանցեցին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Լիտվայի ու Չեխիայի հավաքականները գոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։
Չեխերը միայն հանդիպման վերջին` 40-րդ րոպեին կարողացան խուսափել պարտությունից։
Ավելի վաղ խմբի մյուս խաղում Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակն էր տարել մրցաշարում` 2:1 հաշվով առավելության հասնելով աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի թիմի նկատմամբ։
Առաջին տուրից հետո Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի միանձնյա առաջատարն է։ Լիտվան ու Չեխիան մեկական միավոր ունեն, իսկ Ուկրաինան միավոր չի վաստակել։
Երկրորդ տուրում կկայանան հետևյալ խաղերը.
- Հայաստան – Չեխիա` 25.01, 16:00
- Ուկրաինա – Լիտվա` 25.01, 19:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ, Ֆուտզալի Լիտվայի հավաքական, Ֆուտզալի Չեխիայի հավաքական