Ալաշկեեեե՜րտ!!! Մեր թիմը ծանրագույն հաղթանակով դուրս եկավ ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց ղազախական «Կայրաթի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայութան առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսը հիմնականում անցավ «Ալաշկերտի» թելադրանքով, որի ֆուտբոլիստները միայն 43-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ժոզե Էմբալոն։
Ցավոք, նախքան ընդմիջման գնալը` 45+1-րդ րոպեին, «Կայրաթը» հավասարեցրեց հաշիվը. տուգանայինի խաղարկումից հետո ղազախական ակումբի գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչի արդյունքում աչքի ընկավ Այբոլ Աբիկենը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց միանգամից Ալեքսանդր Գրիգորյանի թիմի խփած գոլով. գեղեցիկ անցումից հետո կրկին աչքի ընկավ Ժոզե Էմբալոն` դառնալով դուբլի հեղինակ, իսկ հաշիվը դարձավ 2:1։
Բաց թողած գոլից հետո «Կայրաթը» կրկին շատ արագ հավասարեցրեց հաշիվը։ Ղազախական ակումբին հերթական անգամ օգնության հասավ ստանդարտը. տուգանայինի խաղարկումից աչքի ընկավ Արթուր Շուշենաչևը։
Խփած գոլից անմիջապես հետո` 62-րդ րոպեին, «Կայրաթը» մնաց 10 հոգով, քանի որ կարմիր քարտի պատճառով դաշտից հեռացվեց Դենիս Պոլյակովը։
Ստանալով քանակական առավելություն` մեր թիմը միանգամից տիրեց նախաձեռնությանը։ «Աշակերտը» անհավանական առավելություն ուներ, սակայն գնդակը որոշ դրվագներում պարզապես հրաշքով չէր հայտնվում «Կայրաթի» դարպասում։
Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակ այլևս գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
92-րդ րոպեին «Կայրաթը» ևս մեկ կարմիր քարտ ստացավ, քանի որ դաշտից հեռացվեց Այբոլ Աբիկենը։
«Ալաշկերտի» ֆուտբոլիստները 104-րդ րոպեին, ի վերջո, խփեց այդքան ցանկալի գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Ալեքսանդր Գլիշիչը։
Ալեքսանդր Գրիգորյանի սաները պահպանեցին հաղթական հաշիվը և դուրս եկան Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում կմրցի շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Ալեքսանդր Գլիշիչ, ԱԼեքսանդր Գրիգորյան, Եվրոպա-լիգա, Ժոզե Էմբալո, Կայրաթ