Մերժվել է Ֆրայբուրգի` Բավարիային տեխնիկական պարտություն գրանցելու բողոքը

Մերժվել է Ֆրայբուրգի` Բավարիային տեխնիկական պարտություն գրանցելու բողոքը

09/04/2022 - 11:33

Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղում սկանդալային դեպք էր գրանցվել. հանդիպման վերջնամասում «Բավարիան» մի քանի վայրկյան խաղադաշտում եղել է 12 ֆուտբոլիստներով, ինչն էլ առաջացրել էր «Ֆրայբուրգի» ղեկավարության դժգոհությունը, որը բողոքարկել էր կատարվածը` պահանջելով տեխնիկական պարտություն գրանցել մյունխենյան ակումբին։

Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Գերմանական ֆուտբոլի սպորտային դատարանը մերժել է «Ֆրայբուրգի» այդ բողոքը։

Դատավճռի համաձայն` «Բավարիան» արդարացվել է, իսկ այդ հանդիպման գլխավոր մրցավար Քրիստիան Դինգերտի գործողությունները որակվել են «անօրինական»։

Նշվում է,որ «Ֆրայբուրգը» կարող է մեկ աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկել սպորտային դատարանի վճռիը։

Հավելենք, որ «Բավարիան», վաստակած 66 միավորով, գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆրայբուրգը», 45 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023