Մերժվել է նաև Բարսելոնայի` Լևանդովսկու վերաբերյալ երկրորդ բողոքարկումը
«Բարսելոնայի» ղեկավարությունը փորձում է անել ամեն ինչ` ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը կրճատելու համար։
Լեհ հարձակվողը սույն թվականի նոյեմբերի 9-ին Լա լիգայի 14-րդ տուրում «Օսասունայի» դեմ կայացած արտագնա հանդիպման (2:1) 31-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել, իսկ հանդերձարան ուղևորվելու ճանապարհին անվայելուչ ժեստ ցույց տվել գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին։
Հանդիպումից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 34-ամյա ֆուտբոլիստին որակազրկեց 3 խաղով։
«Բարսելոնան» բողոքարկել էր այդ որոշումը, սակայն բողոքարկման կոմիտեն ուժի մեջ էր թողել Լևանդովսկու որակազրկումը։
Ինչպես հայտնում է COPE-ն, «բլաուգրանան», Լևոնադովսկու որակազրկումը կրճատելու համար, բողոքարկել էր նաև Իսպանիայի սպորտի վարչական դատարան (TAD), սակայն, այն կրկին մերժվել է։
Այսպիսով, Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող հաջորդ երեք հանդիպումները, որոնք «Բարսելոնան» կանցկացնի համապատասխանաբար «Էսպանյոլի» (Լա լիգայի 15-րդ տուր, դեկտեմբերի 31), «Ինտերսիթիի» (Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ, հունվարի 4) և «Ատլետիկո Մադրիդի» (Լա լիգայի 16-րդ տուր, հունվարի 8) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի