Մեսսիի հեթ-տրիկը, 3 գոլ տուգանայինից․ Բարսելոնա 4։1 Սելտա?

Մեսսիի հեթ-տրիկը, 3 գոլ տուգանայինից․ Բարսելոնա 4։1 Սելտա?

10/11/2019 - 10:39

Իսպանական Լա Լիգայի շրջանակներում առաջնության առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։1 վստահ հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։

Հաշիվը բացվեց 23-րդ րոպեին։ Աչքի ընկավ Լեո Մեսսին՝ հստակորեն իրացնելով 11 մետրանոցը։

42-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Լուկաս Օլասան տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց Տեր Շտեգենի դարպասը։

45+1-րդ րոպեին Մեսսի պատասխանը տուգանայինից չուշացավ՝ 2։1։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Մեսսի դարձավ արդեն հեթ-տրիկի հեղինակ՝ հերթական գոլը խփվելով տուգանային հարվածի իրացումից հետո։

Հանդիպման վերջակետը 85-րդ րոպեին դրեց փոխարինման դուրս եկած Սերխիո Բուսկետսը։

Լա լիգայի վերնամասում երկիշխանություն է․ «Բարսան» ու «Ռեալը» վաստակած 25 միավորով կիսում են առաջին երկու հորիզոնականները։ Իսկ «Սելտան» շարունակում է գլորվել անդունդը և վաստակած 9 միավորով 18-րդ տեղում է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023