Մեսսի. «Ես հեռանում եմ, սակայն սա հրաժեշտ չէ»
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսին Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հրաժեշտ տալով ակումբի երկրպագուներին.
«Ես կցանկանայի հեռանալ այլ կերպ` չնայած հրաժեշտը երբեք էլ հաճելի չէ… Ես ցանկանում էի ելույթներս շարունակել այստեղ, ինչի համար արել եմ ամեն ինչ, սակայն չստացվեց։
Ցանկանում եմ միայն երախտագիտության խոսքեր ասել այն մարդկանց, ովքեր ինձ հետ այսքան տարիներ եղել են ակումբի կազմում։ Բացի դրանից, երախտապարտ եմ մեր երկրպագուներին այն բանի համար, որ իրենց սերը տվել են ինձ, որի դիմաց ես փորձել եմ պատասխանել փոխադարձաբար։ Ես ամեն ինչ արել եմ «Բարսելոնայի» համար։
Ես հեռանում եմ, սակայն սա հրաժեշտ չէ»,- գրել է Մեսսին։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնայից», քանի որ կատալոնական ակումբը չի կարող գրանցել նրա հետ կնքվելիք պայմանագիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի