Մեսսի․ «Գվարդիոլան օգնում է նայել իրերին անհավանական անկյունից»
«Բարսելանայի» առաջատար Լեո Մեսսին կիսվել է Պեպ Գվարդիոլայի ենթակայությամբ խաղալու հիշողություններով, ով այս պահին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է։
«Պեպն ինչ-որ հատուկ բան ունի․ նա օգնում է նայել իրերին անհավանական անկյունից։ Այն, թե ինչպես է նա ֆուտբոլիստներին տրամանդրում ֆուտբոլ խաղալ, ինչպես կառուցել պաշտպանությունը և ինչպես հարձակվել․․․
Ինձ բախտ է վիճակվել խաղալ Պեպ Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի՝ երկու լավագույն մարզիչների գլխավորությամբ»,- ասել է Մեսսին La Sexta պարբերականին։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Լուիս Էնրիկե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա