Մեսսի. «Արգենտինայի այս հավաքականը մոտ է Գվարդիոլայի Բարսելոնային»
ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 4-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Պերուին։
Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին Արգենտինայի հավաքականը համեմատել է Պեպ Գվարդիոլայի ժամանակների «Բարսելոնայի» հետ.
«Այս թիմը տպավորիչ է և շարունակում է խաղից խաղ կատարելագործվել: Այն ավելի ու ավելի լավ է սկսում խաղում:
Եթե համեմատենք Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնայի» հետ… Այդ «Բարսան» պատմության լավագույն թիմն է։ Ուժեղ է, այդպես չէ՞։
Կարծում եմ` Արգենտինայի այս հավաքականը մոտ է Գվարդիոլայի «Բարսելոնային», ինչն արդեն ապացուցել է` դառնալով աշխարհի չեմպիոն և Կոպա Ամերիկայի հաղթող։
Մենք հիանալի կազմ ունենք, անկախ նրանից, թե ով է խաղում, և շատ հստակ խաղաոճ, որը մեզ առանձնացնում է մյուսներից։ Այդ ամենը մեզ դուր է գալիս, և հուսով ենք, որ կշարունակենք շարժվել այդ ճանապարհով»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Ole-ն։
Հավելենք, որ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնան» մարզել է 2008-12 թթ.։ Այդ ժամանակ Լեո Մեսսին նույնպես հանդես էր գալիս «բլաուգրանայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Լեո Մեսսի, Պեպ Գվարդիոլա