Մեսսի․«Ինչպես առօրյա կայնքը, այնպես էլ ֆուտբոլն այլևս չեն լինի առաջվանը»
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին El Pais-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճին․
– Գրեթե բոլոր մոտ հարց է առաջացել, թե ինչպին է լինելու աշխարհը համաճարակի հաղթահարումից հետո։ Կարծում եմ՝ ինքնամեկուսացման պարտադիրելը մարդկանց անակնկալի բերեց, և բոլորս հայտնվեցինք դժվար իրավիճակում։
Հատկապես դժվար է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են հարազատներ, ընկերներ և նույնիսկ չեն կարողացել նրանց վերջին հրաժեշտը տալ։ Կարծում եմ՝ այս ճգնաժամը բազմաթիվ բացասական կողմեր ունի, սակայն հարզատներին կորցնելուց վատ բան չի կարող տեղի ունենալ․ դա անարդար է։
– Իսկ ի՞նչ կասեք ֆուտբոլի մասին։ Ի՞նչ ազդեցություն կունենա ֆուտբոլի վրա ստեղծված իրավիճակը
– Կարծում եմ՝ ինչպես առօրյա կյանքը, այնպես էլ ֆուտբոլն այլևս չեն լինի առաջվանը։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, կորոնավիրուս