Մեսսին ևս մեկ ֆուտբոլիստի է համոզում տեղափոխվել Ինտեր Մայամի
Ինչպես տեղեկացնում է Radio Continental-ը, Լեո Մեսսին «Բոկա Խունիորսի» պաշտպան Մարկոս Ռոխոյին համոզում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։
Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցում է նաև ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։
Հաղորդվում է, որ Ռոխոյին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև բրազիլական «Պալմեյրասը»։
Նշենք, որ Ռոխոն և Մեսսին 2011-19 թթ. միասին հանդես են եկել Արգենտինայի հավաքականում։
Հավելենք, որ Մարկոս Ռոխոն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2014-2021 թթ.` անցկացրած 122 խաղում դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացի պաշտպանը 2021 թ. հունվարից հանդես է գալիս «Բոկա Խունիորսի» կազմում` անցկացրած 75 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Մարկոս Ռոխո, Պալմեյրաս, տրանսֆերներ