Մեսսին փայլեց` օգնելով Արգենտինային ջախջախել Բոլիվիային🎥
Կոպա Ամերիկայի շրջանակում ավարտվեց խմբային փուլը, որի վերջին` 5-րդ տուրում Արգենտինայի հավաքականը A խմբի շրջանակում մրցեց Բոլովիայի ընտրանու դեմ։
«Ալբիսելեստեն» ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքայիմ ու խաղային հսկայական առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։
Արգենտինացիների կազմում փայլեց Լեո Մեսսին, ով դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեխանդրո Պապու Գոմեսն ու Լաուտարո Մարտինեսը։ Բոլիվիայի հավաքականի միակ գնդակն իր անվան դիմաց է գրանցել Էդվին Սավեդրան։
Հատկանշական է, որ հավաքականի կազմում այդ խաղը Լեո Մեսսիի համար ռեկորդային էր։ 34-ամյա հարձակվողն Արգենտինայի կազմում անցկացրեց իր 148-րդ հանդիպումը և դարձավ «ալբիսելեստեի» կազմում երբևէ բոլորից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը` շրջանցելով Խավիեր Մասկերանոյին։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո Լիոնել Սկալոնիի թիմը վաստակեց 10 միավոր և հաղթեց A խումբը` նվաճելով Կոպայի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում հուլիսի 4-ին կմրցի Էկվադորկ հավաքականի դեմ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Ուրուգվայի հավաքականը Էդինսոն Կավանիի խփած միալ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Պարագվային։
Ուրուգվայցիներն էլ 7 միավորով A խմբում զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում բացի Արգենտինա – Էկվադոր խաղից, կկայանան են նաև հետևյալ հանդիպումները.
Ուրուգվայ – Կոլումբիա
Բրազիլիա – Չիլի
Պերու – Պարագվայ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գոմես, Արգենտինայի հավաքական, Բոլիվիայի հավաքական, Էդինսոն-Կավանի, Լաուտարո Մարտինես, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Կոլումբիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Ուրուգվայի հավաքական, Չիլիի հավաքական, Պարագվայի հավաքական, Պերուի հավաքական