Մեսսին պենտհաուս է ձեռք բերել Միլանում
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում կատարելով Sport Mediaset-ին, «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին Միլանում անշարժ գույն է ձեքռ բերել՝ գնելով խոշոր առանձնատուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը Torre Solaria երկնաքերի 37-րդ հարկում պենտհաուս է ձեռքբերել։ Այդ երկնաքերը գտնվում է «Ինտերի» գրասենյակի մոտ՝ Պորտա Նուովա թաղամասում։
Sport Mediaset-ը հաստատում է, որ Լեո Մեսսին այդ բնակարանը ձեռք է բերել այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Խորխեն, իր բիզնեսը տեղափոխեց Միլան։ Հաղորդվում է, որ Խորխե Մեսսին այդ քայլին գնացել է, քանի որ դժգոհ է Իսպանիայի հարկային օրենսդրությունից։ Ավելի վաղ Խորխե Մեսսին նույնպես բնակարան է ձեռք բերել Միլանում․ այն գտնվում է քաղաքի Ջո Կոլոմբո թաղամասում։
Հիշեցնենք, որ վերջերս ԶԼՄ-ներում հաճախակիացել են այն խոսակցությունները, որ Լեո Մեսսին հեռանալու է «Բարսելոնայից», քանի որ դժգոհ է այն ամենից, թե վերջին շրջանում ինչ է կատարվում ակումբի ներսում։ Հաղորդվում է, որ Մեսսին ձեռքբերելուն ամենամոտը կանգնած է հենց միլանյան ակումբը, որը պատրաստ է խաղացողին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով։
# Բարսելոնա, Ինտեր, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, տրանսֆերներ