Մեսսին պայման է դրել Բարսելոնայի առջև, որի չկատարման դեպքում կլքի ակումբը
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին կլքի ակումբը, եթե «կապտանռնագույնները» չվերադարձնեն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
Արգենտինացի հարձակվողը պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի, սակայն նրա պայմանագրում կա կետ, ըստ որի, արգենտինացին կարող է պայմանագիրն այս ամառ խզել ակումբի հետ և անվճար հեռանալ։
Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, Մեսսին ակումբում կմնա միայն մեկ պայմանով, եթե կատալոնական ակումբի ղեկավարները հետ գնեն նախկին խաղընկերոջ տրանսֆերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը պատրաստ է բրազիլացու արժեքը նվազեցնել մինչև 150 մլն եվրո և վաճառել «Բարսելոնային»։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ