Մեսսին չեն ծրագրում «Սուպեր Ոսկե գնդակ» շնորհել
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, France Football պարբերականը չի ծրագրում Լեո Մեսսիին շնորհել «Սուպեր Ոսկե գնդակ»։
Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի հարձակվողին այդ մրցանակը շնորհելու հավանականությունը բավական քիչ է։
Նշենք, որ «Սուպեր Ոսկե գնդակը» հատուկ մրցանակ է, որի միակ դափնեկիրը «Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն է` որպես վերջին երեսնամյակի լավագույն ֆուտբոլիստ։
Դի Ստեֆանոյին այդ մրցանակը շնորհվել է 1989 թ. դեկտեմբերի 24-ին, որը նա ստացել է կարիերայի ավարտից 23 տարի անց։
Այդ ժամանակ քվեարկության արդյունքում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Յոհան Կրոյֆն ու Միշել Պլատինին։
Հավելենք, որ մրցանակի հավակնորդների ցանկում եղել են նաև Ֆրանց Բեկենբաուերը, Կարլ-Հայնց Ռումենիգեն և Քևին Քիգանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փարիզի Շատլե թատրոնում կայացած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Լեո Մեսսին 8-րդ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, France Football, Ալֆրեդո դի Ստեֆանո, Լեո Մեսսի, Կառլ Հայնց-Ռումենիգե, Միշել Պլատինի, Յոհան Կրոյֆ, Ոսկե-գնդակ, Սուպեր Ոսկե գնդակ, Քևին Քիգան, Ֆրանց Բեկենբաուեր