Մեսսին Չեմպիոնների լիգայում հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել

Մեսսին Չեմպիոնների լիգայում հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել

26/10/2022 - 16:27

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում 7:2 հաշվով ջախջախեց «Մաքքաբի Հայֆային»։

Փարիզյան ակումբի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Լեո Մեսսին` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես հայտնում է OptaJoe-ն, Մեսսին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով մեկ հանդիպման ընթացքում խփել է 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։

Արգենտինացի ֆուտբոլիստը «Մաքքաբիի» դեմ հանդիպմանը եղել է 35 տարեկան և 123 օրական։

Հավելենք, որ Մեսսին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 16 խաղում դարձել է 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023