Մեսսին ու Սուարեսը մտադիր են վերամիավորվել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբում
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին և «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, հնարավոր է, կարիերան շարունակեն ամերիկյան ՄԼՍ-ում։
Ինչպես տեղեկացնում է Catalunya Ràdio-ի լրագրող Խավի Կամպոսը, նախկին թիմակիցները մտադիր են տեղափոխվել Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամի», սակայն այդ տեղափոխությունը 2022 թվականից շուտ միանշանակ տեղի չի ունենա։
Իր տված վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Լեո Մեսսին նշել է․
«Միշտ մտածել եմ այն մասին, որ պետք է ապրեմ ԱՄՆ-ում և հանդես գամ այնտեղ, սակայն ցանկանում եմ կարիերայի ավարտից հետո աշխատեմ «Բարսելոնայում»»։
Հավելենք, որ Լեո Մեսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը, և արգենտինացի ֆուտբոլիստը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, իսկ Լուիս Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ գործում է մինչև 2022 թվականը։
Հիշեցնենք, որ երկու ֆուբտոլիստները 2014-2020 թթ․ միասին հանդես էին գալիս կատալոնական ակումբի կազմում։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, տրանսֆերներ