Մեսսին ու Մբապեն կրկին փայլում են. ՊՍԺ-ն գոլառատ խաղում հաղթեց Նանտին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրում գործող չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Նանտի» դեմ։
Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց փարիզյան ակումբի հաղթանակով` 4:2 հաշվով։
Քրիստոֆ Գալտիեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Լեո Մեսսին, Դանիլու Պերեյրան ու Կիլիան Մբապեն, իսկ «Նանտի» պաշտպան Ժաուեն Հադջամը գրավեց սեփական դարպասը։
Հյուրերի գոլերն էլ խփեցին Լյուդովիկ Բլան ու Իգնատիուս Գանագոն։
Նշենք, որ Կիլիան Մբապեն «Պարի Սեն-Ժերմենի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփեց 201-րդ գոլը, շրջանցեց Էդինսոն Կավանիին` դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 63 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Նանտը», 28 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիլո Պերեյրա, Իգնատիուս Գանագո, Լեո Մեսսի, Լիգա-1, Լյուդովիկ Բլա, Կիլիան-Մբապե, Նանտ, ՊՍԺ