Մեսսին «Ոսկե գնդակը» տոնեց հեթ-տրիկով, Սուարեսի շքեղ գոլը․ Բարսելոնա 5։2 Մալյորկա?
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5։2 հաշվով առավելության հասավ «Մալյորկայի» նկատմամբ։
Էռնեստո Վալվերդեի սաների կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանն էլ աչքի ընկան մեկական անգամ, իսկ «Մալյորկայի» կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Անտե Բուդիմիրը։
Այպիսիով, կատալոնական ակումբը վաստակած 34 միավորով Մադրիդի «Ռեալի» հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան» ունի 14 միավոր՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը։
# Բարսելոնա, Լա-լիգա