Մեսսին մերժել է ՊՍԺ-ի` պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկը
ՊՍԺ-ն դեռևս չի կարողանում համաձայնության հասնել Լեո Մեսսիի պայմանագրի երկարաձգման հարցում, որն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Ինչպես տեղեկացնում է La Vanguardia-ն, արգենտինացի ֆուտբոլիստը մերժել է փարիզյան ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստին չի գոհացրել առաջարկը և այն մերժել է` չնայած ԱԱ-2022-ից առաջ պայմանագրի երկարաձգման հարցում բանավոր համաձայնության էր հասել «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարության հետ։
Նշվում է, որ այդ առաջարկը ՊՍԺ-ն կատարել է մոտ մեկ շաբաթ առաջ։
Ըստ նախնական տեղեկությունների` Մեսսիին չի գոհացրել առաջարկված աշխատավարձի չափը։
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը, կապված ֆինանսական fair-play-ի հետ ունեցած խնդիրների հետ, ստիպված է 30%-ով նվազեցնել աշխատավարձի բյուջեն։
Հավանական է, որ այդ պատճառով էլ ՊՍԺ-ն նախատեսվածից քիչ աշխատավարձ է առաջարկել Մեսսիին, ինչն էլ առաջացրել է նրա դժգոհությունը։
Հավելենք, որ Լեո Մեսսին, ներառյալ նաև Արգենտինայի հավաքականում անցկացրած խաղերն, ընթացիկ մրցաշրջանում դաշտ է դուրս եկել 38 անգամ` դառնալով 29 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ