Հայտնի է Լա լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Ինչպես տեղեկացնում է Իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը, «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ճանաչվել է Պրիմերայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամիս 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։ Այս պահի դրությամբ Մեսսին նաև մրցաշարի լավագույն ռմբարկուն է և իր ակտիվում ունի 19 գոլ՝ «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսին գերազանցելով 3 գնդակ։
Փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էին հավակնում նաև Ալեքսանդր Իսակը («Ռեալ Սոսիեդադ»), Բոնոն («Սևիլիա»), Տիբո Կուրտուան («Ռեալ»), Ալեխանդրո Բերենգերը («Ատլետիկ»), Նաբիլ Ֆեկիրը («Բետիս») և Խոսե Լուիս Մորալեսը («Վալենսիա»)։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
