Մեսսին հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ կհաղթի Չեմպիոնների լիգան
Չնայած դժվարություններին` Լես Մեսսին ցանկանում է մնալ ՊՍԺ-ում և ակումբի հետ հաղթել Չեմպիոնների լիգան։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, արգենտինացի հարձակվողը չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը և երազում է «Փարիզի» հետ Չեմպիոնների լիգան հաղթելու մասին։
Մեսսիին մոտ գտնվող աղբյուրը հաստատում է, որ ֆուտբոլիստն ըմբռնումով է մոտենում ՊՍԺ-ի երկրպագուների կողմից սուլոցներին։
34-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ երկրպագուների արձագանքը հասկանալի է, քանի որ նա նույնպես հիասթափված է Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։
Նշվում է, որ Մեսսին ամբողջությամբ հարմարվել է փարիզյան ակումբին և հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում կհաղթի Չեմպիոնների լիգան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Մադրիդից» կրած պարտությունից հետո (1:3) Լեո Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին, կապվել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ` քննարկելու իր որդու հավանական վերադարձը կատալոնական ակումբ, սակայն արգենտինացի ֆուտբոլիստի շրջապատը հերքում է այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում ընդհանուր դիմակայությունում պարտվեց «Ռեալին»` լքելով պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ