Մեսսին հնարավոր է երկար ժամանակով բացակայի
Մեսսին «Վիլյառեալի» դեմ խաղում վնասվածք էր ստացել և փոխարինվել:
32-ամյա արգենտինացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի մկանային վնասվածք:
El Chiringuito-ն հայտնում է, որ «Բարսայի» առաջատարը հնարավոր է բաց թողնի մոտ մեկ ամիս:
Այդպիսով Մեսսին բաց կթողնի Լա լիգայում «Խետաֆեի», «Սևիլիայի» և «Էյբարի» հետ խաղերը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում «Ինտերի» և «Սլավիայի» դեմ հանդիպումները:
Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոն կայանալու է հոկտեմբերի 26-ին:
# Բարսելոնա, Լիոնել-Մեսսի