Մեսսին հակառեկորդ է գրանցել

Մեսսին հակառեկորդ է գրանցել

08/03/2020 - 12:30

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։

Հանդիպման 42-րդ րոպեին կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին կոպիտ խաղի համար զգուշացվեց դեղին քարտով։ Այդ դեղին քարտը վերջին երեք խաղերում դարձել է Մեսսիի երրորդ անընդմեջ զգուշացումը, ինչը անձնական հակառեկորդ է։ Մեսսին զգուշացվել է Չեմպիոնների լիգայի «Նապոլիի», Լա լիգայի շրջանակում կայացած «Ռեալի», ինչպես նաև երեկ՝ մարտի 7-ին, կայացած «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղերում։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023