Մեսսին հակակորոնավիրուսային ներքնակի վրա է քնում
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լեո Մեսսին գտել է կորոնավիրուսից պաշտպանվելու տարբերակ։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը, արգենտինացի ֆուտբոլիստը քնում է հատուկ հակակորոնավիրուսային ներքնակի վրա։
Հաղորդվում է, որ այդ ներքնակի կտորի վրա կան նանոմասնիկներ, որոնք 4 ժամվա ընթացքում վերացնում են ցանկացած համաճարակային մանրէներ։ Այդ ներքնակի արդյուավետությունը գնահատվում է 99․84 %:
Բացի դրանից, անկախ այդ ներքնակի մոդելից, ունի նաև այլ գործառույթ, ինչպես, օրինակ, կրունկների վիբրամերսում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին այնքան գոհ է այդ ներքնակից, որ իր ամբողջ տան համար այդպիսի ներքնակներ է ձեռք բերել։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, կորոնավիրուս