Մեսսին կակտիվացնի իր պայմանագրի հատուկ կետը, որը թույլ կտա նրան հեռանալ ակումբից
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին կարծես թե վերջնական որոշել է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, արգենտինացի ֆուտբոլիստը ֆաքսի միջոցով ակումբին տեղյակ է պահել իր որոշման մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեո Մեսսին ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել համաձայնագիրը ակումբի հետ և հեռանալ անվճար։
Հաղորդվում է, որ պայմանագրի այդ կետն ունեցել է ժամկետ, որը լրացել է սույն թվականի հունիսի 10-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հավանական է, որ Մեսսին կկարողանա օգտվել այդ կետից։
Սպասվում է, որ Մեսսին չի միանալու ակումբի առաջիկա մարզական հավաքներին և մյուս ֆուտբոլիստների հետ չի հանձնելու ՊՇՌ թեստ։ Այդ որոշումը վերջնական է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի