Մեսսին իր ապագայի հարցում որոշում է կայացրել

Մեսսին իր ապագայի հարցում որոշում է կայացրել

04/09/2020 - 15:56

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին, հնարավոր է, շարունակի ելույթ ունենալ կատալոնական ակումբի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստի հավանական հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը մոտ ժամանակներս կարող է փոխվել։ Սպասվում է, որ Լեո Մեսսին իր՝ նախօրոք կայացրած որոշումը կփոխի և ևս մեկ տարի կմնա «Բարսելոնայում»։

Հաղորդվում է, որ նման որոշումը կապված է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի անդրդվելու լինելու հետ, ով ոչ մի կերպ չի ցանկանում զիջել խաղացողին։ Նա այդ մասին հայտնել է նաև խաղացողի հայրիկին՝ Խորխե Մեսսիին, երբ նրան հանդիպել էին, այդ պատճառով էլ հարցի լուծման միակ ելքը մնում է դատարանը, սակայն այդ տարբերակը ֆուտբոլիստը չի ցանկանում լսել։

Marca-ն ընգծում է, որ Լեո Մեսսինն չի ցանկանում կրկնել Նեյմարի ճանապարհը և ակումբից հեռանալ կոնֆլիկտով։ Բրազիլացի ֆուտբոլիստը 2017 թվականին մեծ աղմուկ բարձրացրեց իր հեռանալիս։ Այդ ժամանակ գրանցվեց ֆուտբոլի պատմության ամենախոշոր տրանսֆերը, երբ ՊՍԺ-ն նրա դիմաց վճարեց 222 մլն եվրո։

Լեո Մեսսին ցականում էր ակումբի հետ քննարկել իր հավանական տրանսֆերը՝ խուսափելով դատական գործընթացներից։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023