Մեսսին երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի կազմում🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցում է «Լորյանի» դեմ։
73-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմից աչքի ընկավ Լեո Մեսսին` հաշիվը դարձնելով 4:1։
Նշենք, որ արգենտինացի հարձակվողը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր սույն թվականի փետրվարի 6-ին, երբ գրավեց «Լիլի» դարպասը։
Բացի դրանից, Մեսսին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում 2022 թ. խփեց առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Լորյան, ՊՍԺ