Մեսսին գնումներ է կատարել Մայամիի սուպերմարկետներից մեկից 📸

Մեսսին գնումներ է կատարել Մայամիի սուպերմարկետներից մեկից 📸

14/07/2023 - 12:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լեո Մեսսին կարիերան շարունակելու է ամերկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» կազմում։

Հուլիսի 13-ի երեկոյան համացանցում սկսել են լուսանկարներ տարածվել, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստը Մայամիում այցելել տեղի Publix սուպերմարկետն ու գնումներ կատարել։

Marca-ն հայտնում է, որ նախքան սուպերմարկետի հաճախորդներն ու աշխատակիցները կճանաչեին Մեսսիին, 36-ամյա ֆուտբոլիստը հասցրել է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր ապրանքները։

Մեսսին նաև լուսանկարվել է սուպերմարկետում գտնվող տարբեր մարդկանց հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023