Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան»1։0 հաշվով առավելության է հասել «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 81-րդ րոպեին խփել է Լեո Մեսսին։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, այդ գոլը թոփ-5 առաջնությունների շրջանակում դարձել է արգենտինացի հարձակվողի 438-րդ գոլը։ Թոփ-5 առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների պայքարում Մեսսին շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, ում հաշվին գրանցվել է 437 գնդակ։ Մեսսին իր ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 474 խաղ, իսկ Ռոնալդուին՝ 540 հանդիպում։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ-Սոսիեդադ