Մեսսին Բրազիլիայի դեմ հանդիպմանը վնասվածքով է խաղացել

Մեսսին Բրազիլիայի դեմ հանդիպմանը վնասվածքով է խաղացել

11/07/2021 - 13:41

Կոպա Ամերիկա-2021-ի եզրափակիչ հանդիպման շրջանակում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային` տիրանալով բաղձալի գավաթին։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատմել է, որ թիմի ավագ և առաջար Լեո Մեսսին եզրափակիչ հանդիպմանը մասնակցել է վնասվածքով.

«Մեսսին խնդիրներ ուներ ազդրի հետին մկանի հետ, սակայն նա խաղաց, ինչը շատ բան է ասում, թե Լեոն ինչպիսի ֆուտբոլիստ է։

Մեսսիի հետ աշխատելը յուրահատուկ փորձ է։ Եթե մարդիկ ճանաչեին նրան այնպես, ինչպես մենք, ապա նրան ավելի շատ կսիրեին»,- նշել է Սկալոնին, ում խոսքերը փոխանցում է Ole պարբերականը։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ ճանաչվել է Կոպա Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ մրցաշարի շրջանակում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023