Մեսսին բաց կթողնի Էյբարի դեմ հանդիպումը
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, սուրբծննդյան հանգստից հետո «Բարսելոնան» առաջին մարզումն անցկացրեց։ Մինչ մարզումերի մեկնարկը ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ հանձնեցին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մարզումից բացակայում էր կատալոնացիների առաջատար Լեո Մեսսին։ Բանն այն է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ֆուտբոլիստին տրամադրել էր լրացուցիչ հանգիստ՝ սուրբծննդյան տոները հայրենի Արգենտինայում նշելու համար։
Այսպիսով, Մեսսին բաց կթողնի Լա լիգայի 16-րդ տուրի «Էյբարի» դեմ տնային հանդիպումը, որը կկայանա դեկտեմբերի 29-ին Երևանի ժամանակով ժամը 22։15-ին։
Անցկացրած 14 հանդիպումներից հետո կատալոնացիները վաստակել են 24 միավոր և հանգրվանել են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ «Էյբարը» 17-րդ հորզոնականում է և ունի 15 միավոր։
# Բարսելոնա, Էյբար, Լա լիգա, Մեսսի, Ռոնալդ Կուման