Մեսսին ԱԱ-ների պատմության ամենաերիտասարդ և ամենատարեց ֆուտբոլիստն է, ով մեկ խաղում դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
ԱԱ-2022-ի C խմբի 2-րդ տուրում Արգենտինան 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկայի հավաքականին։
Այդ խաղում «ալբիսելեստեի» կազմից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լեո Մեսսին` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Մեսսին այժմ աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ և ամենատարեց ֆուտբոլիստն է, ով մեկ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին Մունդիալ-2006-ի ժամանակ 18 տարեկան և 357 օրական հասակում գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում (6:0)
Ինչ վերաբերում է «ացտեկների» դեմ հանդիպմանը, ապա Մեսսին այդ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել 35 տարեկան և 155 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2006, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Գերմանիա-2006, Լեո Մեսսի, Մունդիալ-2006, Մունդիալ-2022