Մեսսիի ու Սուարեսի հիասքանչ բենեֆիսը. Ինտեր Մայամին ջախջախեց Օրալդնո Սիթիին🎥

Մեսսիի ու Սուարեսի հիասքանչ բենեֆիսը. Ինտեր Մայամին ջախջախեց Օրալդնո Սիթիին🎥

03/03/2024 - 10:25

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական մարզադաշտում մրցեց «Օրլանդո Սիթիի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում տանտերերն ունեին տոտալ առավելություն` մրցակիցն ջախջախելով 5:0 հաշվով։

Խերարդո Մարտինոյի թիմից դուբլի հեղինակ դարձան Լուիս Սուարեսն ու Լեո Մեսսին, մեկ գոլ էլ խփեց Ռոբերտ Թեյլորը։

Նշենք, որ Սուարեսը, բացի գոլորից, նաև երկու գոլային փոխանցում կատարեց։

Ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջին գոլերը խփեց նոր ակումբի կազմում։

Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 7 միավոր և գլխավորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։

«Օրլանդոն», 1 միավորով, 12-րդն է նույն գոտում։

Հավելենք, որ «Ինտեր Մայամին» տարել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Ակումբը նախորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցել էր 2021 թ. հոկտեմբերի 24-ին` ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում 5:1 հաշվով ջախջախելով «Ցինցինատիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023