Մեսսիի ու Նեյմարի տրանսֆերային արժեքները նվազել են
Օրեր առաջ հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացումից հետո նվազել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լեո Մեսսիի և Նեյմարի տրանսֆերային արժեքները, ովքեր կորցրել են 5 մլն եվրո։
Մեսսին այժմ գնահատվում է 45, իսկ Նեյմարը` 70 մլն եվրո։
Նշենք, որ 2014 թ. հուլիսի 20-ից ի վեր սա Նեյմարի ամենացածր տրանսֆերային արժեքն է։ Այդ ժամանակ տեղի ունեցած թարմացումից հետո բրազիլացի ֆուտբոլիստը կրկին գնահատվել է 70 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Լեո Մեսսիին, ապա արգենտինացի ֆուտբոլիստը երբեք չի ունեցել 45 մլն եվրո տրանսֆերային արժեք. այն մշտապես եղել է կա՛մ ավելի բարձր, կա՛մ ավելի ցածր։
Հատկանշական է, որ 2007 թ. հուլիսի 26-ի թարմացումից հետո սա առաջին դեպքն է, երբ Մեսսիի տրանսֆերային արժեքը եղել է 50 մլն եվրոյից քիչ։ Այդ ժամանակ նա գնահատվել է 40 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Լեո Մեսսի, Նեյմար, ՊՍԺ