Մեսսիի հերթական գոլը. Ինտեր Մայամին ջախջախեց Շարլոթին🎥
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Շարլոթին»։
Խերարդո Մարտինոյի թիմի գոլերը խփեցին Ջոզեֆ Մարտինեսը, Ռոբերտ Թեյլորը, Լեո Մեսսին, իսկ Ադիլսոն Մալանդան գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» շարքերը համալրելուց հետո անցկացրած 5 խաղում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում է Լիգայի գավաթի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» դուրս եկավ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ֆիլադելֆիայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խերարդո Մարտինո, Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթ, ՄԼՍ, Շարլոթ