Մեսսիի հերթական գեղեցիկ գոլը. Ինտեր Մայամին ջախջախեց Ֆիլադելֆիային 🎥
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» մրցեց «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ` ջախջախելով 4:1 հաշվով։
Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակուբից հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ Լեո Մեսսին, ով 20-րդ րոպեին հեռահար հարվածով գեղեցիկ գոլ խփեց` հաշիվը դարձնելով 2:0։
Նշենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» տեղափոխվելուց հետո գոլի հեղինակ է դարձել անցկացրած բոլոր 6 խաղերում` մրցակիցների դարպասը գրավելով 9 անգամ։
«Ինտեր Մայամիի» կազմում առաջին գոլը խփեց թիմի ևս մեկ նորեկ Ժորդի Ալբան, ով 45+3-րդ րոպեին լուսատախտակին վառեց 3:0 հաշիվը։
Խերարդո Մարտինոյի թիմի կազմից մեկական գոլ էլ խփեցին Ջոզեֆ Մարտինեսն ու Դավիդ Ռուիսը։
«Ֆիլադելֆիայի» միակ գնդակն էլ խփեց Ալեխանդրո Բեդոյան։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» դուրս եկավ Լիգայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում հուլիսի 20-ին մրցելու է «Նեշվիլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորդի Ալբա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթ, Ֆիլադելֆիա Յունիոն