Մեսսիի հերթական բենեֆիսը. Ինտեր Մայամին հաղթեց Օրլանդո Սիթիին🎥
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ինտեր Մայամին» մրցեց «Օրլանդո Սիթիի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։
«Ինտեր Մայամիի» կազմից կրկին փայլեց թիմի նորեկ Լեո Մեսսին` դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում անցկացրած 3 խաղում խփել է արդեն 5 գոլ։
Խերարդո Մարտինոյի թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջոզեֆ Մարտինեսը։
«Օրլանդոյի» միակ գոլն էլ գրանցվեց Սեսար Արաուխոյի անվան դիմաց։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» պայքարը կշարունակի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում և օգոստոսի 7-ին կմրցի «Դալասի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խերարդո Մարտինո, Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթ, Օրլանդո Սիթի